Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/0550/05/18 վարչական գործով ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ Երրորդ անձ Հայդուկ Քեշիշյանին /ԱՄՆ, 2177 Սիլվերթրի ՌԴ. Քլեյմոնթ, ՔԱ 91711/

27.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդված

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի Ավետիս Ավագյանի, Իզաբելլա Սարգսյանի, Արմեն Ավանեսյանի, Իվեթթե Ավանեսյանի և Լարիսա Տատուրյանի ընդդեմ Երևան համայնքի, երրորդ անձինք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հաիդուկ Քեշիշյանի, Էդգար Համբարյանի՝ Երևանի քաղաքապետի 06.10.2015 թվականի թիվ 3134-Ա որոշումը, որպես հետևանք՝ Երևանի քաղաքապետի 06.10.2015 թվականի թիվ 3134-Ա որոշման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Հաիդուկ Քեշիշյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի մարտի 23-ին, ժամը՝ 11:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` 010 44-71-21 /217

Էլ. փոստ`