ԹԻՎ ԱՎԴ2/1214/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
29.01.2021
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ2/1214/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
հայցվոր՝ ՙԱ.Գ.ԿՐԻՈՍԱՆ՚ ՍՊԸ-ին
Հասցեն՝ ՀՀ , ք.Երևան, Կուստոյի 2ա շենք, 20 բն.
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ս.Մատինյան) 22.10.2018թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել ՙԱ.Գ.ԿՐԻՈՍԱՆ՚ ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Արմեն Սերյոժայի, երրորդ անձ ՙԱՌՈՄԱՀԱՄ՚ ՍՊԸ-ի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ ՀՀ , ք.Երևան, Կուստոյի 2ա շենք, 20 բն. հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙտեղափոխված՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով դատաքննություն նշանակվել է 2021 թվականի մարտի 10-ին, ժամը 12:20-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`