Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17322/02/10 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս




Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17322/02/20
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«29» հունվարի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում ըստ «Այ Դի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուբեն Մարտինի Անանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով քննարկելով ապացուցման պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև բաշխելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

«Այ Դի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) կողմից ներկայացված հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացվել է և դատավորին մակագրվել 15.06.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 18.06.2020 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության ընդդեմ Ռուբեն Մարտինի Անանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 29.06.2020 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է:
Դատարանի 07.12.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործով գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել նախնական դատական նիստ:
Գործին մասնակցող անձինք 29.01.2021 թվականի նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխի պահանջներին համապատասխան, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանում է՝ 1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, 2) ապացուցման կարիք չունեցող փաստերը, 3) ապացուցման ենթակա փաստերը, 4) գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը, 5) գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին, ապա դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելու կամ այն փոփոխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, 08.12.2009 թվականի թիվ ՍԴՈ-845 որոշմամբ անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հայցային վարույթի գործով հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը: Նման իրավակարգավորումը հետևում է այն տրամաբանությանը, որ տվյալ փաստի վրա հիմնվող կողմն ավելի իրազեկ է և դատարանին կարող է ներկայացնել տվյալ փաստն ապացուցող հանգամանքները, և որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար:
Մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեցիարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիuի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաuտ վիճակում:
Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական նիստի ընթացքում քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, ինչպես նաև կողմերի կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը, հետևաբար գտնում է, որ պետք է կայացնել որոշում ապացուցման պարտականությունը բաշխելու մասին և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սահմանել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, ապացուցման կարիք չունեցող փաստերը, ապացուցման ենթակա փաստերը, գործին մասնակցող յուրաքանչյուր անձի վրա դրված ապացուցման պարտականությունը և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ համապատասխանաբար որոշման եզրափակիչ մասում ամրագրված պահանջներին համապատասխան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ, 169-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`
Ո Ր Ո Շ Ե ՑԻ

1. Ըստ «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուբեն Մարտինի Անանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
2. Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին սույն որոշմամբ սահմանել.
2.1) գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն են.
ա) «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության և Ռուբեն Մարտինի Անանյանի միջև 27.08.2019 թվականի կնքվել է վճարային քարտերի տրամադրման և սպասարկման թիվ VIA-28139 պայմանագիր և բացվել է թիվ 11814012709300 քարտային հաշիվը,
բ) Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանի անվամբ բացված թիվ 11814012709300 քարտային հաշվին դրամական միջոցների բացակայության պայմաններում կատարված գործարքների արդյունքում գոյացել է դեբիտորական պարտավորություն, որի կապակցությամբ Բանկը բացել է թիվ 18970140008743 դեբիտորական հաշիվը,
գ) Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանի անվամբ բացված թիվ 18970140008743 դեբիտորական հաշվով 06.09.2019 թվականից մինչև 25.05.2020 թվականն ընկած ժամանկահատվածում պայմանագրի հիման վրա Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանի անվամբ բացված թիվ 11814012709300 քարտային հաշվից դրամական միջոցների բացակայության պայմաններում պատասխանողը ելքագրել է 2.508.913,30 ՀՀ դրամ՝ ձևավորելով դեբիտորական պարտավորություն,
դ) Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանի անվամբ բացված թիվ 18970140008743 դեբիտորական հաշվին 06.09.2019 թվականից մինչև 25.05.2020 թվականն ընկած ժամանկահատվածում պայմանագրի հիման վրա Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանի անվամբ բացված թիվ 11814012709300 քարտային հաշվին հանրագումարում մուտք է եղել 8948,20 ՀՀ դրամ, որն ուղղվել է դեբիտորական պարտավորության մարմանը,
ե) Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանի անվամբ բացված թիվ 18970140008743 դեբիտորական հաշվի քաղվածքի համաձայն 11.05.2020 թվականի դրությամբ Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանը Բանկի հաշվին անհիմն հարստացել է,
զ) Պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանը «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (տուժողի) հաշվին ձեռք է բերել կամ խնայել է գույք, առանց օրենքով, այլ իրավական ակտերով կամ գործարքով սահմանված հիմքերի, այսինքն` հարստացումն անօրինական ձևով է,
է) պատասխանող Ռուբեն Մարտինի Անանյանը երբ է իմացել կամ պետք է իմանար դրամական միջոցների ստացման կամ խնայման անհիմն լինելու մասին, որպիսի ժամկետից ենթակա է հաշվարկման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, և պատասխանողը իմացել է 11.05.2020 թվականից, և այդ ժամանակվանից ենթակա է հաշվարկման տոկսներ։
2.2) Ապացուցման ենթակա փաստերն են` «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» կետերում արծարծված փաստերը:
2.3) Ապացուցման պարտականության սամաններում հայցվոր կողմը պետք է ապացուցի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է» կետերում արծարծված փաստերը:
2.4) Ապացուցման պարտականության սամաններում պատասխանողը կարող է ապացուցել ի հակառակը հայցվորի:
2.5) Ապացուցման ընդհանուր կանոնի համաձայն՝ հայցվորը պետք է ապացուցի իր պահանջների հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանողը, եթե չի ընդունում հայցը և հենվում է որոշակի փաստերի վրա, պարտավոր է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը, կամ եթե հայցվորն է առարկում պատասխանողի բերած փաստերի դեմ, ապա նա է պարտավոր ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը:
2.6) Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանել մինչև հաջորդ դատական նիստը՝ 01.04.2021 թվականը:
2.7) Գործին մասնակցող անձը պարտավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված ժամկետի ավարտն առաջին ատյանի դատարանի և գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել ու հնարավորության դեպքում տրամադրել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք:
3. Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկել գործին մասնակցող անձանց:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ




Թիվ ԵԴ/17322/02/10 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Հայցվոր «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը
(ՀՀ քաղաք Երևան, Վարդանանց 13)

Ըստ «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ռուբեն Մարտինի Անանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 01-ին, ժամը 17:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես հայցվոր:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց հայցվորը կարող է ծանոթանալ:




ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` քաղաք Երևան Մովսես Խորենացու 162ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`