Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0675/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող՝ Ալինա Նորայրի Պոստոլակյանին
/Լոռու մարզ, գ.Մարգահովիտ, 1-ին փ., տուն 8/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արմեն Նորայրի Պոստոլակյանի, Նորայր Արմենի Պոստոլակյանի, Նվարդ Զարմայիլի Դալլաքյանի, Կարեն Նորայրի Պոստոլակյանի և Ալինա Նորայրի Պոստոլակյանի՝ բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության կամ համասեփականատերերի կողմից բաժինը գնելու առաջարկությունից հրաժարվելու դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարի 1/5-րդ մասի վրա բռնագանձում տարածելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջների մասին հա. ԼԴ/0675/02/18 քաղաքացիական գործը:

Տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021թ. սեպտեմբերի 01-ին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ք.Վանաձոր, Մ.Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`