Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34555/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/34555/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող` Վահագն Արայի Ադիխանյանին
ք.Երևան, Շերամի փող., 13շ., բն.9

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Դատարան) դատավոր Ս. Երիցյանս, քննարկելով <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Վահագն Արայի Ադիխանյանի, Հասմիկ Հակոբի Ադիխանյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը`

ՊԱՐԶԵՑԻ

Բանկը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Վահագն Արայի Ադիխանյանի, Հասմիկ Հակոբի Ադիխանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 08.12.2020 թվականին և կազմվել թիվ ԵԴ/34555/02/20 քաղաքացիական գործը:
Քաղաքացաիական գործը դատական կազմին հանձնվել է 11.12.2020 թվականին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս.Երիցյան) 21.12.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը վերադարձվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հայցադիմումը կրկին մուտքագրվել է 12.01.2021 թվականին:
Քաղաքացաիական գործը դատավորի աշխատակազմին հանձնվել է 13.01.2021 թվականին:
Ուսումնասիրելով ներկայացված հայցադիմումը, կից փաստաթղթերը, գտնում եմ, որ այն պետք է ընդունել վարույթ, քանի որ համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման վերաբերյալ պահանջներն առաջին ատյանի դատարանը քննում է պարզեցված վարույթի կարգով: Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը լուծում է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ, իսկ սույն օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում պարզեցված վարույթ կիրառում է մինչև նախնական դատական նիստի ավարտն առանձին ակտի ձևով կայացված որոշմամբ:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման մեջ նշվում է եզրափակիչ դատական ակտի հրապարակման օրը:
Պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
Նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելու օրվանից չորս ամսվա ընթացքում:
Դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 125-րդ, 199-րդ, 200-րդ, 298-րդ և 300-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇԵՑԻ

<<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վահագն Արայի Ադիխանյանի, Հասմիկ Հակոբի Ադիխանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունել վարույթ:
Թիվ ԵԴ/34555/02/20 քաղաքացիական գործն, ըստ հայցի՝ <<Այ Դի բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վահագն Արայի Ադիխանյանի, Հասմիկ Հակոբի Ադիխանյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով և վճիռը 2021 թվականի մայիսի 4-ին հրապարակել դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:




Դատավորի օգնական Ա.Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`