Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/37478/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս









Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/37478/02/19

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

« 05 » փետրավրի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում քննելով ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Գևորգ Տիգրանի Իգիթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/37478/02/19 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել 04․11․2019 թվականին, իսկ դատավորի աժխատակազմին հանձնվել է 05․11․2019 թվականին:
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 14․11․2019 թվականի որոշմամբ ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Գևորգ Տիգրանի Իգիթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը վարույթ է ընդունվել, իսկ 14․11․2019 թվականի որոշմամբ՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է և տրվել է կատարողական թերթ:
Դատարանի 04․06․2020 թվականի թրթշմամբ քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ։
Դատարանի 11.11.2020 թվականի որոշմամբ կայացվել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, որով գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանվել է մինչև 05.02.2021 թվականը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

05.02.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի ապրիլի 13-ին ժամը 09։50-ին, դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Գևորգ Տիգրանի Իգիթյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԵԴ/37478/02/19 քաղաքացիական գործով ավարտել նախնական դատական նիստը և գործը նշանակել դատաքննության` 2021 թվականի ապրիլի 13-ին ժամը 09։50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ





Թիվ ԵԴ/37478/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Գևորգ Տիգրանի Իգիթյանին
(ՀՀ, քաղաք Երևան, Հր.Աճառյան փողոց 13 շենք բնակարան 24)

Ըստ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Գագիկ Արմենի Գաբրիելյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին քաղաքացիական գործով նշանակվել է դատաքննություն 2021 թվականի ապրիլի 13-ին ժամը 09։50-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որին պատասխանողը կարող է ծանոթանալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով` ուղարկվում է ՀՀ Երևան


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`