Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/8361/05/20 Դատական ծանուցագիր

08.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
_____________________________________________________________________
Ելից-ԴԴ-9- ք.Երևան, Գ.Նժդեհի 23
ՎԴ/8361/05/20 Հեռ. 44-71-21(262)
<<20>> հունվարի 2021թ.
տ-ն Հռիփսիմե Հովհաննիսյանին
(ք. Երևան, Աէրացիա 2/6 շ., բն. 21)

Դուք հրավիրվում եք որպես երրորդ անձի իրավահաջորդ ՀՀ վարչական դատարան ըստ հայցի Հայկ Ավագյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձ Մարգարիտ Հովհաննիսյանի իրավահաջորդներ Լևոն Հովհաննիսյանի, Ներսես Հովհաննիսյանի և Հռիփսիմե Հովհաննիսյանի` Երևանի քաղաքապետի 13.09.2011 թվականի թիվ 4207-Ա որոշումը, դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը մասնակի` 18,4 քմ հողամասի մասով, անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք հողամասը նախկին վիճակի բերելու պահանջների մասին, վարչական գործով նախնական դատական նիստին:
Նշված գործով նախնական դատական նիստը տեղի կունենա 16.02.2021 թվականին, ժամը 16։00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում` (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 19): (Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ՀԱՅՐԱՊԵՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +(374) 10447121(262)

Էլ. փոստ`