Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

08.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

ԹիվԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող` Անի Տիգրանի Ալեքսանյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փողոց, 28 շենք, 46 բնակարան
Դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Խաչատուր Հովհաննիսյանի ընդդեմ <<Էդյուքեյշնլ Փլանետ>> ՍՊ ընկերության, Սաթենիկ Հայկազի Կարապետյանի, Անի Տիգրանի Ալեքսանյանի` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձավճարը բռնագանձելու, պայմանագրի լուծմամբ պատճառված վնասը հատուցելու, պատասխանողներին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է` 2021 թվականի մարտի 29-ին, ժամը 12:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 4-րդ դահլիճում, Էրեբունի նստավայր, Մ.Խորենացի 162Ա/:


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` /.../ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Դատավոր՝ Գ. Խաչատրյան

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/39941/02/19
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ՀԱՅՑԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԵՎ ՀԻՄՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«01» փետրվարի 2021 թվական քաղաք Երևան
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանս քննության առնելով ըստ հայցի Խաչատուր Հովհաննիսյանի ընդդեմ <<Էդյուքեյշնլ Փլանետ>> ՍՊ ընկերության, Սաթենիկ Հայկազի Կարապետյանի, Անի Տիգրանի Ալեքսանյանի` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձավճարը բռնագանձելու, պայմանագրի լուծմամբ պատճառված վնասը հատուցելու, պատասխանողներին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի «հայցի առարկայի և հիմքի փոփոխություն կատարելու մասին» միջնորդությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց
18.11.2019 թվականին Խաչատուր Հովհաննիսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ <<Էդյուքեյշնլ Փլանետ>> ՍՊ ընկերության, Սաթենիկ Հայկազի Կարապետյանի, Անի Տիգրանի Ալեքսանյանի` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձավճարը բռնագանձելու, պայմանագրի լուծմամբ պատճառված վնասը հատուցելու, պատասխանողներին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
27.11.2019 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Ստեփանյանի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
17.12.2019 թվականին թվականին հայցվոր կողմը եռօրյա ժամկետում կրկին հայցադիմում է ներկայացրել դատարան:
17.12.2019 թվականին հայցադիմումը վերամակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանին:
Հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Խաչատրյանի աշխատակազմին է հանձնվել` 20.12.2019 թվականին:
26.12.2019 թվականի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
12․03․2020 թվականին դատարանը որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին։
20․11․2020 թվականին հայցվորի ներկայացուցիչ Ինգա Սարաֆյանը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով հայցի հիմքերը փոփոխելու և առարկան փոփոխելու մասին։
Հայցվորի ներկայացուցիչ Քրիստինա Բեյբությանը դատարան ներկայացրած հայցի հիմքերը փոփոխելու և առարկան փոփոխելու մասին միջնորդությամբ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ և 170-րդ հոդվածները, հայտնել է, որ ինչպես արդեն ներկայացված է եղել հայցադիմումում, հայցվորի և պատասխանողի միջև 06․11․2017 թվականին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը (այսուհետ նաև՝ Վարձակալության պայմանագիր) կնքվել է 36 ամիս ժամկետով, որի հաշվարկը սկսվել է 01․11․2017 թվականից (Վարձակալության պայմանագրի 3-րդ մասը)։ Հետևաբար 01․11․2020 թվականի դրությամբ Վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվել է, ինչը նշանակում է, որ նախկինում ներկայացված հայցապահանջի 2-րդ կետը, որը վերաբերում էր Վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծված համարելուն այլևս իմաստազուրկ է։
Բացի այդ, նախկինում ներկայացված հայցադիմումի 2-րդ կետի 3–րդ ենթակետով ներկայացված էր 3․960․000 ՀՀ դրամ որպես 2019 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը Պայմանագրով նախատեսված վարձավճարի ընդհանուր գումարը որպես Վարձակալության պայամանգիրը վաղաժամկետ լուծելու արդյունքում Հայցվորի կողմից բաց թողնված օգուտ բռնագանձելու պահանջ։ Քանի որ Վարձակալության պայմանագրի ժամկետն արդեն իսկ ավարտվել է և Վարձակալության պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում վարձակալված գույքը լիովին եղել է Պատասխանող ընկերության տիրապետման ներքո, ուստի 2019 թվականի դեկտեմբեր ամսից մինչև Վարձակալության ժամկետի ավարտը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ հաշվարկված 3․960․000 ՀՀ դրամ գումարը ենթակա է բռնագանձման ոչ թե որպես բաց թողնված օգուտ, այլ որպես համապատասխան ամիսների համար Հայցվորին չվճարված վարձավճար։ Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ և 170-րդ հոդվածները՝ միջոնրդել է թույլատրել թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով հայցի հիմքերի լրացումը և առարկայի փոփոխությունը՝ հետևյալ խմբագրությամբ․
Պատասխանողից և երաշխավորներից համապարտության կարգով բռնագանձել ընդհանուրը 7․514․278 ՀՀ դրամ գումար, որից 6․672․000 ՀՀ դրամը որպես 2019 թվականի ապրիլ ամսից մինչև Վարձակալության պայմանագրի ավարտը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը՝ պատասխանողի կողմից չվճարված վարձավճար, 687․317 ՀՀ դրամը՝ որպես 2019 թվականի ապրիլ ամսից մինչև Վարձակալության պայմանագրի ավարտը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը պատասխանողի կողմից չվճարված վարձավճարի գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված տոկոսներ՝ 19․11․2020 թվականի դրությամբ՝ հաշվարկը շարունակելով մինչև պարտավորության փաստացի դադարման օրը, 154․961 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կողմից ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա թիվ 1 շենքի 52 հասցեում գտնվող տարածքի համար՝ 2019 թվականի համար վճարված գույքահարկի, 2018 և 2019 թվականների համար վճարված համատիրության վճարի, 2019 թվականի համար վճարված աղբահանության վճարի, 2020 թվականի ապրիլի 7-ի դրությամբ ծախսված էլեկտրաէներգիայի և 2020 թվականի ապրիլի 9-ի դրությամբ ծախսված ջրի համար վճարված ընդհանուր գումար։
Պատասխանողից և երաշխավորներից համապարտության կարգով բռնագանձել 150․290 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 350․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
01․02․2021 թվականի նախնական դատական նիստում հայցվորի ներկայացուցիչը պնդել է «Թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով հայցի հիմքերը փոփոխելու և առարկան փոփոխելու մասին» միջնորդությունը։
Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, գտնում է, որ այն հիմնավոր է և ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, (…):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի առարկայի փոփոխությունը հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն այլ պահանջով փոխարինելը, պահանջը փոփոխելը կամ լրացնելն է, այդ թվում` պահանջների չափն ավելացնելը կամ նվազեցնելը, որը թույլատրում է առաջին ատյանի դատարանը, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով՝ հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ կայացնում է առանձին դատական ակտի ձևով որոշում, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջնորդությունը քննարկվել և այն թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումը կայացվել է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց ներկայությամբ, իսկ 5-րդ մասի համաձայն՝ հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժում է, եթե այն բավարարելու դեպքում փոփոխվում է այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է, կամ քննվող գործը դուրս է գալու առաջին ատյանի դատարանի ենթակայության սահմաններից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը փոփոխելու վերաբերյալ հայցվորի միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստում պատասխանողին տրամադրում է ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
Այսպես՝ դատարանն արձանագրում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված հայցի առարկայի և հիմքի փոփոխությունը պետք է թույլատրել, քանի որ այն բավարարելու դեպքում չի փոփոխվում այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է հայցվորի կողմից, կամ քննվող թիվ ԵԴ/39941/02/19 գործը դուրս չի գալիս առաջին ատյանի դատարանի ենթակայության սահմաններից: Ավելին, նշանակված նախնական դատական նիստերի ընթացքում դատարանը ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում չի կայացրել: Այսինքն՝ սույն գրավոր միջնորդությունը հայցվոր կողմից ներկայացվել է դեռևս մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը:
Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով պատասխանողներ <<Էդյուքեյշնլ Փլանետ>> ՍՊ ընկերությանը, Սաթենիկ Հայկազի Կարապետյանին և Անի Տիգրանի Ալեքսանյանին սույն որոշումը ստանալու պահից տրամադրել ոչ պակաս, քան մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ, 170-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով` դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Խաչատուր Հովհաննիսյանի ընդդեմ <<Էդյուքեյշնլ Փլանետ>> ՍՊ ընկերության, Սաթենիկ Հայկազի Կարապետյանի, Անի Տիգրանի Ալեքսանյանի` վարձակալության պայմանագիրը լուծելու, վարձավճարը բռնագանձելու, պայմանագրի լուծմամբ պատճառված վնասը հատուցելու, պատասխանողներին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի «Թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով հայցի հիմքերը փոփոխելու և առարկան փոփոխելու մասին» միջնորդությունը բավարարել․
1․1․ Թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով թույլատրել հայցվորին «Թիվ ԵԴ/39941/02/19 քաղաքացիական գործով հայցի հիմքերը փոփոխելու և առարկան փոփոխելու մասին» վերտառությամբ 20.11.2020 թվականի միջնորդությամբ կատարել հայցի առարկայի և հիմքի փոփոխություն, այն է՝
«Պատասխանողից և երաշխավորներից համապարտության կարգով բռնագանձել ընդհանուրը 7․514․278 ՀՀ դրամ գումար, որից 6․672․000 ՀՀ դրամը որպես 2019 թվականի ապրիլ ամսից մինչև Վարձակալության պայմանագրի ավարտը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը՝ պատասխանողի կողմից չվճարված վարձավճար, 687․317 ՀՀ դրամը՝ որպես 2019 թվականի ապրիլ ամսից մինչև Վարձակալության պայմանագրի ավարտը՝ 2020 թվականի հոկտեմբեր ամիսը պատասխանողի կողմից չվճարված վարձավճարի գումարի վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկված տոկոսներ՝ 19․11․2020 թվականի դրությամբ՝ հաշվարկը շարունակելով մինչև պարտավորության փաստացի դադարման օրը, 154․961 ՀՀ դրամը՝ որպես հայցվորի կողմից ՀՀ, ք․ Երևան, Արաբկիր համայնք, Կոմիտասի պողոտա թիվ 1 շենքի 52 հասցեում գտնվող տարածքի համար՝ 2019 թվականի համար վճարված գույքահարկի, 2018 և 2019 թվականների համար վճարված համատիրության վճարի, 2019 թվականի համար վճարված աղբահանության վճարի, 2020 թվականի ապրիլի 7-ի դրությամբ ծախսված էլեկտրաէներգիայի և 2020 թվականի ապրիլի 9-ի դրությամբ ծախսված ջրի համար վճարված ընդհանուր գումար։
Պատասխանողից և երաշխավորներից համապարտության կարգով բռնագանձել 150.290 ՀՀ դրամ՝ որպես հայցվորի կողմից սույն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 350․000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար»։
2. Պատասխանողներ <<Էդյուքեյշնլ Փլանետ>> ՍՊ ընկերությանը, Սաթենիկ Հայկազի Կարապետյանին և Անի Տիգրանի Ալեքսանյանին սույն որոշումը ստանալու պահից տրամադրել մեկշաբաթյա ժամկետ՝ փոփոխված հայցադիմումի վերաբերյալ հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ` Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հասցե` ք.Երևան, Մ.Խորենացի 162Ա

Հեռ..` +374 10-57-66-04

Էլ. փոստ`