Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/25436/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

09.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/25436/02/20
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող <<Աննա Գրիգորյան>> Ա/Ձ
/ք․Երևան, Նոր Արեշ 36 փող․, 14/2 տ․/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սուրեն Պապիկյանի ընդդեմ <<Աննա Գրիգորյան>> Ա/Ձ-ի ` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու և զրպարության դիմաց փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես պատասխանող:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականին ապրիլի 19-ին, ժամը` 14:55-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:

ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2021թ. որոշումը` քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`