Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11569/02/19 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

09.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/11569/02/19 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Երրորդ անձ` Նարեկ Աշոտի Մալխասյանին
/ ՌԴ, Տուլայի շրջան, ք. Տուլա, Դեմոնստրացիայի փողոց, շենք 138, բն. 71 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/11569/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Վոլոդյայի Ավագյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` Նարեկ Աշոտի Մալխասյան`Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 4/2 շենքի թիվ 56 բնակարանը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վաղեմության ուժով այդ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 06.04.2021 թվականին, ժամը 15:15-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա

Հեռ..` + 374 57-67-84

Էլ. փոստ`