Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2701/02/14 քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Ռուբեն Թևոսյանին, Բաղդասար Թևոսյանի, Սիրան Թևոսյանին ուղղված դատական ծանուցագիր

09.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Հրավիրվում եք, ըստ հայցի Ռուբեն Թևոսյանի սնանկության գործով կառավարիչ Գևորգ Ավագյանի ընդդեմ Ռուբեն Թևոսյանի, Բաղդասար Թևոսյանի, Սիրան Թևոսյանի, համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասն առանձնացնելու և բռնագանձումը այդ բաժնի վրա տարածելու , իսկ դրա անհնարինության դեպքում բռնագանձումն ամբողջ գույքի վրա տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով դատաքննության, որպես պատասխանող կողմ, 2021 թվականի մայիսի 17-ին, ժամը 11:00-ին,Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:


Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`