Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՍԴ3/1213/02/20 քաղաքացիական գործով պատասխանող` Զարիկ Արամի Եսայանին ուղղված դատական ծանուցում և փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում:

10.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՅՈւՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Հայտնում եմ, որ ըստ հայցի "Ռոսգոստրախ-Արմենիա" փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Արշակ Վանդեռլինի Եսայանի, Վանդեռլին Արշակի Եսայանի, Զարիկ Արամի Եսայանի և Վահե Վանդեռլինի Եսայանի՝ ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում անշարժ գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործով 2021թ. հունվարի 19-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2021թ. մարտի 04-ին` ժամը 10:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (հասցե`ք.Գորիս, Անկախության 4/1, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Անհրաժեշտ է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Ներկայացուցչի մասնակցության պարագայում` օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է:
Տեղեկացնում եմ նաև, որ պատասխանողներից Վանդեռլին Արշակի Եսայանը մահացել է դեռևս 2012թ. հունիսի 3-ին, /հիմք՝Սիսիանի ՔԿԱԳ տարածքային բաժնի թիվ 132 մահվան վերաբերյալ ակտ/:
Անհրաժեշտ է Ձեր դիրքորոշումը, գործի քննությանն այլ անձանց ներգրավվելու վերաբերյալ:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Անկախության 4/1

Հեռ..` +374 284 25782

Էլ. փոստ`