Թիվ ԵԴ/9412/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝ Արաբկիրի վարչական շրջան ՙԱրաբկիր 005՚ համատիրությանն ուղղված դատական ծանուցագիր
11.02.2021
Հրավիրվում եք, ըստ հայցի Նարինե Միշայի Խաչատրյանի, Ռուզաննա Մանուկի Գրիգորյանի, Գեղամ Մանուկի Գրիգորյանի ընդդեմ ՀՀ Երևան Արաբկիրի վարչական շրջան ՙԱրաբկիր 005՚ համատիրության` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով նախնական դատական նիստի, որպես պատասխանող կողմ, 2021 թվականի մայիսի 18-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր:
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի՝
1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:
Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10
Հեռ..` +374-10-28-71-00
Էլ. փոստ`