Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/26849/02/20 քաղաքացիական գործով ծանուցում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի պարզաբանում

11.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս, 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/26849/02/20
ԴԴ-9.1- Ե/¬¬¬¬¬¬¬________________
<<11>> փետրվարի 2021թ.

Հարություն Մարտիրոսյանին

/ՀՀ,ք. Երևան, Դ.Անհաղթ 16շ., բն.18/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/26849/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վարդան Գագիկի Մարտիրոսյանի ընդդեմ <<Ինգո Արմենիա>> ԱՓԲ ընկերության, երրորդ անձանց՝ <<Ռոսգոստրախ-Արմենիա>> ԱՓԲ ընկերության, <<Պատահարների փորձագիտական կենտրոն>> ՍՊ ընկերության ՝ 20.08.2020 թվականի No Բ20 0954 ԿԽ եզրակացությունն անվավեր ճանաչելու, վնասի՝ 850.600 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դատարանը, 09.12.2020 թվականին ուսումնասիրելով հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը, պարզել է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել Ձեր իրավունքների և պարտականությունների վրա:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Դատարանը դատական նիստով որոշել է Ձեզ՝ որպես ավտոճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցած <<Մերսեդես>> մակնիշի 55MM565 h/h ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություն, տեղեկացնել սույն գործով վեճի առարկայի նկատմամբ որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:
Վերը նշված կարգավորման համաձայն տեղեկացվում է, որ կարող եք միջնորդություն ներկայացնել Դատարան՝ Ձեզ սույն գործով որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու վերաբերյալ:
Նշված քաղաքացիական գործով դտական նիստը նշանակված է 2021 թվականի մարտի 17-ին, ժամը 10:00-ին Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):

Հարգանքով՝

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ ՝ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (+37410) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`