Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/1687/05/20 վարչական գործով դատական

11.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված, 2-րդ մաս

Հասցեատեր` «Դայմոնդ Էլեկտրոնիքս» ՍՊԸ
Հասցեատեր` ք. Երևան, Նանսենի փ 1

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան որպես դատավարության մասնակից վարչական գործով ըստ հայցի «Ֆրանկո» ՍՊ ընկերության ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, երրորդ անձ՝ «Հովհաննես Թալալյան Գարսևանի» Ա/Ձ, Հրանտ Խաչատուրյան, «Մեգա Տեխնիքս» ՍՊԸ, «Դայմոնդ Էլեկտրոնիքս» ՍՊԸ՝ Հրանտ Գրիգորիի Խաչատուրյանի անվամբ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի 07-րդ, 08-րդ, 09-րդ, 11-րդ և 21-րդ դասերի համար 01․11․2018 թվականին կատարված «Franko» ապրանքային նշանի թիվ 28222 գրանցումն անվավեր ճանաչելու և այդ գրանցմամբ առաջացած հետևանքն, այն է՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների գրանցամատյանում /ռեեստրում/ 24․07․2019 թվականին կատարված թիվ 496 գրանցումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին: Դատական նիստը տեղի կունենա` 2022 թվականի փետրվարի 03-ին, ժամը 15:45-ին` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 11:
(Ուստի խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Հասցե` Ք.Երևան Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 209711

Էլ. փոստ`