Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/3150/05/19 վարչական գործով հրապարակային ծանուցում

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9 հեռ.` +(37410) 20-10-89


Լալա Քոչարյանին
Հասցե` ք. Երևան, Կոմիտասի պող, 36 շ., բն. 24



Դուք տեղեկացվում եք, որ թիվ ՎԴ/3150/05/19 վարչական գործով ըստ հայցի Լալա Քոչարյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձ ‹‹Արդշինբանկ›› ՓԲԸ՝ ‹‹Երևան քաղաքի Ռիգայի փողոցի 126/4 շենքի թիվ 9 բնակարան հասցեում գտնվող /գրանցված/ բնակարանի և հողամասի ու բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնի և շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժնի և ք. Երևան Ռիգայի փողոցի 126/4 շենքի թիվ 63 ոչ բնակելի տարածքի նկատմամբ համապատասխանաբար 23.06.2015թ., 02.08.2013թ. և 01.02.2012թ. կատարված ‹‹Արդշինբանկ›› ՓԲԸ-ի գրավի իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու›› պահանջի մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 26.02.2020 թվականի վճռի դեմ Լալա Քոչարյանի (ներկայացուցիչ՝ Արթուր Խաչատրյան) կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել և նշանակվել է 2021 թվականի մարտի 09-ին ժամը 10:20-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, 2-րդ հարկ,1-ին դահլիճ)։ Նշված օրը և ժամին կարող եք ներկայանալ գործի քննությանը անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, լիազորագիր և այլն)։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար։


ԴԱՏԱՎՈՐ Ա.ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ՝ Ա.ՔԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ք.Երևան, 0014, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +(37410) 20-10-89

Էլ. փոստ`