Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ /4545/05/08 վարչական գործով դատական ծանուցագիր

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատաարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված



Արմեն Ալլահվերդյանին
/հասցեն՝ ք. Երևան, Բյուզանդի փ., 38տուն/

Դուք կանչվում եք ՀՀ վարչական դատարան, որպես երրորդ անձ, վարչական գործով ըստ հայցի Լինա Միքայելի Գյուլ-Բուդաղյանի իրավահաջորդներ Նաիրա Ավետյանի, Արմինե Սանոյանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Վարդան Լեմենցյան, Արգինե Մանուկյան, երրորդ անձինք` Բաբկեն Տեր-Մանվելյան, Արմեն Ալլահվերդյան` Երևանի քաղաքապետարանի 26.02.1999թ. թիվ 200 որոշումը` Արգինե Մանուկյանի, Վարդան Լեմենցյանի մասով /որոշման հավելվածի 10-րդ կետ/, ինչպես նաև Վարդան Լեմենցյանի, Արգինե Մանուկյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը Երևանի Բյուզանդ փողոցի թիվ 38 հասցեում գտնվող 45,5 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան նկատմամբ անվավեր ճանաչելու, Փ. Բյուզանդի թիվ 38 տան 15.6 քմ բնակելի և 29 .2 քմ օժանդակ մակերեսով տունը բնակելի ֆոնդում ընդգրկելու և Վ. Լեմենցյանի ընտանիքը երկու անձով վարձակալ ճանաչելու մասին Երևանի Կենտրոն համայնքի թաղապետ Ա. Զուրաբյանի 14.08.1997թ. թիվ 31/229 որոշումը առոչինչ ճանաչելու, 07.05.1998թ. Երևանի քաղաքապետարանի և Վարդան Լեմենցյանի միջև կնքված հողի վարձակալության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին /դատավոր Ա. Ղազարյան/:
Դատական նիստը տեղի կունենա 2021 թվականի մարտի 16-ին, ժամը 16:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում՝ ք.Երևան,Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ թիվ 15 դահլիճ:


Դատական նիստերի քարտուղար Հ. Պապիկյան

Հասցե` ք. Երևան, Գ. Նժդեհի 23

Հեռ..` 010 44 71 21 /223/

Էլ. փոստ`