Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/1655/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման և դատական նիստ նշանակելու մասին

12.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արմեն Ժիրայրի Մկրտչյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ներքին Գետաշեն, Ներքին Դեմեր 1 փող. 7 տուն


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արծրուն Արարատի Իսպիրյանի ընդդեմ Ժիրայր Անդրանիկի Ղլեշչյանի, Լարիսա Վոլոդյայի Միրզիկյանի, Ժանետա Ժիրայրի Անդրեսյանի, Արմեն Ժիրայրի Մկրտչյանի և Արման Ժիրայրի Մկրտչյանի՝ 10.01.2008 թվականին կնքված գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին:
Թիվ ԳԴ1/1655/02/20 քաղաքացիական գործով 30.03.2021 թվականին, ժամը 11:00-ին նշանակվել է դատական նիստ:

Հայտնվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Մարտունու նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 9)՝դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 30.03.2021 թվականին, ժամը 11:00-ին նշանակվել է դատական նիստ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Մարտունու նստավայրում (հասցե` ք.Մարտունի, Շահումյան փողոց 9)) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) կանչվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Առդիր՝
ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ք.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Քաղաքացիական գործ
Թիվ ԳԴ1/1655/02/20
2021թ.
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին


26.01.2021թ. ք. Մարտունի


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ.Մինասյանը /այսուհետ՝ Դատարան/, քննարկելով ըստ հայցի Արծրուն Արարատի Իսպիրյանի ընդդեմ Ժիրայր Անդրանիկի Ղլեշչյանի, Լարիսա Վոլոդյայի Միրզիկյանի, Ժանետա Ժիրայրի Անդրեսյանի, Արմեն Ժիրայրի Մկրտչյանի և Արման Ժիրայրի Մկրտչյանի՝ 10.01.2008 թվականին կնքված գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց


Դատարանի 08.09.20200 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը քննարկելուց հետո առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում:
Քննարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հարցերը, Դատարանը գտնում է, որ պետք է սահմանել ապացուցման ենթակա փաստերը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` բաշխել ապացուցման պարտականությունը հետևյալ կերպ` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԳԴ1/1655/02/20 քաղաքացիական գործով սահմանել. ապացուցման ենթակա են հետևյալ փաստերը՝

Գործարքի օրինականության, գրավոր ձևի պահպանման փաստը
Գործարքի նոտարական ձևի չպահպանումը և մեղավոր կողմը
Գործարքի նոտարական վավերացումից խուսափելը և դրա հիմքերը
Նոտարական վավերացում պահանջող գործարքը կողմերից մեկի լրիվ կամ մասնակի կատարելու փաստը և դրա իրավաչափությունը:

Սույն որոշմամբ նշված փաստերի ապացուցման պարտականությունը դնել հայցվորի վրա:
Ապացույցների և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունների ժամկետ սահմանել մինչև սույն գործով հաջորդ նախնական դատական նիստը:
Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Գ.ՄԻՆԱՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Շահումյան 9

Հեռ..` +374 262 4-48-47

Էլ. փոստ`