Թիվ ԵՇԴ/2659/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
13.02.2021
Քաղաքացիական գործ`
ԵՇԴ/2659/02/14
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Կարեն Բաբայանին
/ք. Երևան, Շիրակի 30 շ., բն. 6/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ ՖՆ Շենգավիթի հարկային տեսչության ընդդեմ ԱՁ Արմեն Բաբայանի, Ալվարդ Կարապետյանի, Կարեն Բաբայանի, Վալենտինա Բաբայանի` ընդհանուր գույքում բաժնեմաս առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջի մասին քաղաքացիական գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպես պատասխանող։
Քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Ներկայանալու ժամանակը` 2021թ փետրվարի 23-ին, ժամը 09:30-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40 /դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
Դատավորի օգնական ` Ա. Հարությունյան
Հասցե` ք․ Երևան, Նազարբեկյան թաղամաս 40
Հեռ..` +37410 33-95-96 111
Էլ. փոստ`