Թիվ ԵԴ/0151/02/19 Քաղաքացիական գոծով դատական ծանուցագիր
16.02.2021
Թիվ ԵԴ/0151/02/19 Քաղաքացիական գոծով դատական ծանուցագիր
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Պատասխանող Ստեփան Ռուբենի Տոնոյանին
(ՀՀ քաղաք Երևան Արգիշտի փողոց 11/4 շենք բնակարան 17)
Պատասխանող Աննա Գագիկի Եղյանին
(ՀՀ քաղաք Երևան Արգիշտի փողոց 11/4 շենք բնակարան 17)
Պատասխանող Սերգեյ Սերգեյի Մելքոնյանին
(ՀՀ քաղաք Երևան Դ. Մալյան նրբանցք 3-37 բնակարան)
Ըստ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության հայցի ընդդեմ Ստեփան Ռուբենի Տոնոյանի, Աննա Գագիկի Եղյանի, Սերգեյ Սերգեյի Մելքոնյանի և Էդգար Համբարձումի Շաբոյանի՝ համապարտության կարգով գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 05-ին, ժամը 11:15-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ԱՍԱՏՐՅԱՆ
Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա
Հեռ..` 010-57-34-44
Էլ. փոստ`