Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7638/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/7638/02/19
<<17>> փետրվարի 2021թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Ալվարդ Պետրոսյանին
/ՀՀ, ք.Երևան, Ն.Շենգավիթ 13 փող., 32/1 տուն /

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Գայանե Սասունիկի Ավետիսյանի ընդդեմ Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի, Նարեկ Աշոտի Տոնոյանի, Վազիր Միրոյի Սուլեյմանովի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Ալվարդ Պետրոսյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով ք.Երևան, Ներքին Շենգավիթ 13 փողոց 32 հասցեում գտնվող 80.6քմ ինքնակամ կառույցով ծանրաբեռնված 95.4քմ հողամասի նկատմամբ Գայանե Սասունիկի Ավետիսյանի սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք Երևանի պետական նոտար Ա.Մելքոնյանի կողմից 25.12.1998թ. Սոֆիա Սամսոնի Հովսեփյանին տրված թիվ 3367 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ժառանգական գործ՝ 2994, գրանցված է սեղանամատյանում՝ 3564/ և Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի կողմից Սոֆիա Սամսոնի Հովսեփյանին 27.12.2017թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը /ժառանգական գործ՝ 151, գրանցված է սեղանամատյանում՝ 8878/ անվավեր ճանաչելու, նշված ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչել, Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի և Նարեկ Աշոտի Տոնոյանի միջև 04.12.2018թ. հ.13821 առուվաճառքի պայմանագիրը՝ վավերացված Երևան նոտարական տարածքի նոտար Անահիտ Մինասյանի կողմից, և դրա հիման վրա Նարեկ Աշոտի Տոնոյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, որպես հետևանք Սոֆիա Սամսոնի Հովսեփյանի և Վազիր Միրոյի Սուլեյմանովի միջև ՀՀ, ք.Երևան, Ն.Շենգավիթ 13 փողոց 32 հասցեի 23.08.2019 թվականի հ.167 առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 28.08.2019 թվականին Վազիր Միրոյի Սուլեյմանովի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի <<24>>-ին, ժամը՝ <<11:20>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դուք տեղեկացվում եք, որ Դատարանը որոշում է կայացրել իրեղեն ապացույցը դրա գտնվելու վայրում զննելու վերաբերյալ և վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի <<12>>-ին, ժամը՝ <<16:00>>-ին ապացույցի գտնվելու վայրում, այն է՝ ք.Երևան, Ն.Շենգավիթ 13 փողոց 32 հասցեում: և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը։ Գործին մասնակցող անձինք ծանուցվում են զննում կատարելու ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար:

Հարգանքով`

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (+37410) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`