Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/19715/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

17.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

0057, Աջափնյակ նստավայր` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40, հեռ. (+37410) 33-95-96 (ներքին՝ 209), www.court.am, գրասենյակի էլ. հասցե՝ ajapnyak-dataran@mail.ru, աշխատակազմի էլ. հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԴ/19715/02/20
<<17>> փետրվարի 2021թ.
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Ստելլա Հակոբի Պետրոսյանին
/ք.Երևան, Տիգրան Մեծի պողոտա, 30շ., բն.6/

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Ելենա Հարությունի Պետրոսյանի ընդդեմ Ստելլա Հակոբի Պետրոսյանի՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծի 30-6 հասցեի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից Հայցվորի բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, ըստ հայցի՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց՝ Արտյոմ Պետրոսյանի, Հակոբ Պետրոսյանի ընդդեմ Ստելլա Պետրոսյանի և Ելենա Հարությունի Պետրոսյանի ներկայացված` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 30-6 հասցեի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից բաժիններն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք ծանուցվել էիք, որ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 26.10.2020թ.-ին, սակայն Դուք տեղեկացվում եք, որ տեղի է ունեցել վրիպակ և վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը 2021 թվականի մարտի 24-ին, ժամը 15:10-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (+37410) 33-95-96 (ներքին՝ 209)

Էլ. փոստ`