Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0047/02/21 քաղաքացիական գործով պատասխանողներ՝ Անուշ Լևոնի Բարխուդարյանին, Լիլիթ Լևոնի Բարխուդարյանին ուղղված դատական ծանուցագիր

17.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ կետ

Լևոն Վլադիմիրի Բարխուդարյանի հայցադիմումն ընդդեմ Սուսաննա Միշայի Բադալյանի, Անուշ Լևոնի Բարխուդարյանի, Լիլիթ Լևոնի Բարխուդարյանի՝ Երևան քաղաքի Կենտրոն, Մաշտոցի պողոտա 41 շ., 18 բնակարան հասցեում, Երևան քաղաքի Կենտրոն, Մաշտոցի պողոտա 43 շ., 1 ավտոտնակ հասցեում գտնվող, Երևան քաղաքի Արաբկիր, Վ.Փափազյան փ., 16բ շ., բն. 15 հասցեում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության հանդիսացող գույքերից հայցվորի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում՝ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառելու, գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև իրենց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին, ընդունել վարույթ։

Հասցե` ՀՀ,ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-28-71-00

Էլ. փոստ`