Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/34509/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34509/02/19

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

« 22 » փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, նախնական դատական նիստում քննելով «Սմարթ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի ընդդեմ Նելլի Մայիսի Վարդանյանի, Վահագն Հովհաննեսի Ղարիբյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված անշարժ գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/34509/02/19 քաղաքացիական գործը,
ՊԱՐԶԵՑ
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) հայցադիմումն ստացվել է 16.10.2019 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 21.10.2019 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
Դատարանի 25.10.2019 թվականի որոշմամբ «Սմարթ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Նելլի Մայիսի Վարդանյանի, Վահագն Հովհաննեսի Ղարիբյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված անշարժ գույքի վրա տարածելու պահանջների մասին հայցադիմումը վարույթ է ընդունվել, իսկ Դատարանի 25.10.2019 թվականի որոշմամբ` հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է:
Դատարանի 08.05.2020 թվականի որոշմամբ քաղաքացիական գործը դատաքննության նախապատրաստելու համար նշանակվել է նախնական դատական նիստ՝ 2020 թվականի հունիսի 22-ին, ժամը 15:30-ին:
Գործին մասնակցող անձինք նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ գլխի կանոններով, սակայն դատական նիստին չեն ներկայացել:
Դատարանը 22.06.2020 թվականի որոշմամբ կայացրել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում և գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ սահմանվել է մինչև 10․10․2020 թվականը:
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստը հետաձգվել է Դատավորի 16.10.2020 թվականից մինչև 29.10.2020 թվականը ներառյալ անաշխատունակության մեջ գտնվելու պատճառով։
Գործին մասնակցող անձինք պատշաճ կարգով ծանուցվել են նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին ներկայացել են հայցվորի ներկայացուցիչ Արամ Գրիգորյանը և պատասխանողիներից Վահագն Ղարիբյանը։
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը պետք է ավարտել և գործը նշանակել դատաքննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, համարելով գործը դատաքննության նախապատրաստված, նախնական դատական նիստում որոշում է կայացնում նախնական դատական նիստն ավարտելու և գործը դատաքննության նշանակելու մասին, որում նշվում են դատական նիստի ժամանակն ու վայրը, իսկ 2-րդ մասի համաձայն՝ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց համաձայնությամբ նախնական դատական նիստից անմիջապես անցնելու դատաքննության, եթե գործին մասնակցող բոլոր անձինք կամ նրանց ներկայացուցիչները ներկա են նախնական դատական նիստին, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված հեռակա դատաքննություն կիրառելու դեպքերի, իսկ 3-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստն ավարտելու և դատաքննություն նշանակելու մասին որոշումը դատարանը երեք օրվա ընթացքում ուղարկում է նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:

22.02.2021 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը՝ պարզելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվել են նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերը, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ հոդվածի պահանջներով՝ համարելով գործը դատաքննության նախապատրաստված և որոշելով ապացույցների հետազոտման հաջորդականությունը, նախնական դատական նիստում որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը դատաքննության նշանակել 2021 թվականի մայիսի 17-ին ժամը 11։00-ին ՝ դատաքննություն նշանակելու մասին կայացրած որոշումը երեք օրվա ընթացքում ուղարկել նախնական դատական նիստին չներկայացած գործին մասնակցող անձանց:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 174-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Ըստ «Սմարթ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի ընդդեմ Նելլի Մայիսի Վարդանյանի, Վահագն Հովհաննեսի Ղարիբյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված անշարժ գույքի վրա տարածելու պահանջների մասին թիվ ԵԴ/34509/02/19 քաղաքացիական գործով ավարտել նախնական դատական նիստը և գործը նշանակել դատաքննության` 2021 թվականի մայիսի 17-ին ժամը 11։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունիի նստավայրում:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ


Թիվ ԵԴ/34509/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Նելլի Մայիսի Վարդանյանին
(ՀՀ քաղաք Երևան, Կ.Ուլնեցու 1-ին փկղ. 1-ին Բ շենք բնակարան 34)

Ըստ «Սմարթ Կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցի ընդդեմ Նելլի Մայիսի Վարդանյանի, Վահագն Հովհաննեսի Ղարիբյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված անշարժ գույքի վրա տարածելու պահանջների մասին քաղաքացիական գործով դատաքննությունը նշանակվել է 2021 թվականի մայիսի 17-ին ժամը 11։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ որպես պատասխանող։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +37410-57-34-44

Էլ. փոստ`