Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/36228/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

« 22 » փետրվարի 2021 թվական քաղաք Երևան

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժ. Ասատրյանս, վարույթում գտնվող ըստ Ջիվան Հայկազի Մուրադյանի, Թամարա Խուդայբերգենի Խաչատուրյանի ընդդեմ Տաթևիկ Արայի Ռաֆաելյանի, մասնակցությամբ Երևան քաղաքի Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների` «թոռների հետ տեսակցության կարգ սահմանելու» պահանջի մասին թիվ ԵԴ/36228/02/20 քաղաքացիական գործով,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի


ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմումն ստացվել է և դատավորին մակագրվել է 29.12.2020 թվականին, իսկ դատավորի աշխատակազմին հանձնվել է 12.01.2021 թվականին (հիմք՝ գործի կարգագիրը):
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.01.2021 թվականի որոշմամբ Ջիվան Հայկազի Մուրադյանի, Թամարա Խուդայբերգենի Խաչատուրյանի ընդդեմ Տաթևիկ Արայի Ռաֆաելյանի, մասնակցությամբ Երևան քաղաքի Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների` «թոռների հետ տեսակցության կարգ սահմանելու» պահանջի մասին թիվ ԵԴ/36228/02/20 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
Տվյալ պարագայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավարտվել է պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետը և հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի պահանջները, հետևաբար Դատարանը գտնում է, որ գործը դատաքննության նախապատրաստելու համար պետք է նշանակել նախնական դատական նիստ՝ 2021 թվականի ապրիլի 07-ին, ժամը 10:20-ին:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165–րդ, 166-րդ, 199-րդ, 200-րդ և 361-րդ հոդվածներով`


Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Ըստ Ջիվան Հայկազի Մուրադյանի, Թամարա Խուդայբերգենի Խաչատուրյանի ընդդեմ Տաթևիկ Արայի Ռաֆաելյանի, մասնակցությամբ Երևան քաղաքի Դավթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության մարմինների` «թոռների հետ տեսակցության կարգ սահմանելու» պահանջի մասին թիվ ԵԴ/36228/02/20 քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ` 2021 թվականի ապրիլի 07-ին, ժամը 10:20-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ Ժ. ԱՍԱՏՐՅԱՆ


Թիվ ԵԴ/36228/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող Տաթևիկ Արայի Ռաֆաելյանին
(ՀՀ քաղաք Երևան Շրջանային փողոց 15 տուն)


Միաժամանակ, Ձեզ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, իսկ 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշումը կայացնելուց հետո գործին մասնակցող անձինք զրկվում են իրենց նյութաիրավական պահանջները և առարկությունները հիմնավորելու համար նոր փաստ վկայակոչելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) նոր փաստ վկայակոչելու անհրաժեշտությունն առաջացել է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո սույն օրենսգրքով նախատեսված կարգով կատարված դատավարական գործողության կամ միջնորդության բավարարման արդյունքով.
2) նոր փաստ վկայակոչող անձը հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, իսկ 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:
Դուք՝ որպես պատասխանող անհրաժեշտ է Ձեր ներկայությունն ապահովեք վերջինիս անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով, ինչպես նաև համապատասխան լիազորագրով 2021 թվականի ապրիլի 07-ին, ժամը 10:20-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
2. Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +37410-57-34-44

Էլ. փոստ`