թիվ ԵԴ/4735/17/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
24.02.2021
Գործ թիվ ԵԴ/4735/17/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Դիմումի քննության ելքով շահագռգռված անձ
<
/Spain, Avde De Mwnoteras 18 Madrid 28050-Madrid/
/Spain, city Madrid 28021,Kabalejro Andante street,8 building/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ դիմումի <<Ալլիանս Կապիտալ Կեյ/Էս/>> ընկերության`օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես դիմումի քննության ելքով շահագռգռված անձ:
Քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականին ապրիլի 27-ին, ժամը` 14:20-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան Աջափնյակ նստավայրում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 11-րդ մասի` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան
Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 339596,112
Էլ. փոստ`