Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/5390/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Լևոն Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր

24.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տարոն 4 Ածխ., 8 շենք, 15 բն./

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Ձեզ, Արման Գագիկի Հարությունյանի, Գագիկ Հարությունյանի, Ռոզա Հարությունյանի, Լևոն Հարությունյանի և Երան Հարությունյանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և նշանակվել է նախնական դատական նիստի 2021 թվականի ապրիլի 22-ին ժամը 12:30-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Որպես, ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Վանաձոր, Տարոն 4 Ածխահատների 8/15 հասցեում գրանցված անշարժ գույքի համասեփականատեր Ձեզ առաջարկվում է գնել համասեփականատեր Արման Գագիկի Հարությունյանի բաժնեմասը՝ վերջինիս «Սեֆ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊ ընկերության և «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերության նկատմամբ ունեցած պարտքը մարելու համար:
Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում Դատարանն իրավունք ունի բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`