Թիվ ԳԴ1/1502/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Թամարա Նիկոլայի Վարդանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր
24.02.2021
Քաղաքացիական գործով պատասխանող
Թամարա Նիկոլայի Վարդանյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Աստղաձոր համայնք, Անդրանիկի փ., տուն 49
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա.Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/1502/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Լևոն Աբովի Նազարյանի և Գյուլխանում Համազասպի Նազարյանի ընդդեմ Լյովա Էլբեկի Վարդանյանի, Թամարա Նիկոլայի Վարդանյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/1502/02/19 քաղաքացիական գործով 2021 թվականի փետրվարի 19-ին, ժամը 17:10-ին նշանակված նախնական դատական նիստը հետձգվել է:
Սույն քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի հունիսի 11-ին, ժամը 11:30-ին ՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Սույն գործով դատարանում հանդես գալով որպես պատասխանող՝ Դուք ունեք և կրում եք միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դատավարական իրավունքներ և պարտականություններ:
Միաժամանակ, հայտնում ենք, որ Դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք.Գավառ:
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Սայադյան 18
Հեռ..` (0264)- 2-42-44, (0264)- 2-36-01
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`