Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20662/02/19 քաղաքացիական գործով պատասխանող «Ալտա Վիպ» ՍՊԸ վերաբերյալ դատական ծանուցագիրը

25.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն


ԵԴ/20662/02/19
23 փետրվարի 2021թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Պատասխանող` «Ալտա Վիպ» ՍՊԸ-ին
/ ք.Երևան,Բաղրամյան պող., 2 շ., բն. 18/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթ է գտնվում թիվ ԵԴ/20662/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի` Հովհաննես Ավետիքի Մրտչյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության, «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ալտա Վիպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, երրորդ անձիք՝ Ավետիք Հովհաննեսի Մկրտչյան, Հարություն Կարենի Հովհաննիսյան՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ ընկերության կողմից 2019 թվականի ապրիլի 16-ին կայացված ապահովագրական հատուցումը վճարելու վերաբերյալ թիվ SN/19-04768 որոշումը, «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից 2019 թվականի ապրիլի 5-ին տրված պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննության թիվ 0786-19 եզրակացության արդյունքները, «Ալտա Վիպ» ՍՊ ընկերության կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին տրված վնասների գնահատման կրկնակի փորձաքննության թիվ ԲԳՀ/04/078 եզրակացության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2021թ. մայիսի 19-ին, ժամը՝ 14:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք.Երևան, Թբիլիսյան խճ., 3/9

Հեռ..` 010-28-97-77

Էլ. փոստ`