Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/7151/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/7151/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Միքայել Ռամիկի Աբրահամյանին
(ՀՀ քաղաք Երևան Թումանյան 12/2 շենք բնակարան 8)

Պատասխանող Հովհաննես Ավետիքի Ղազարյանին
(ՀՀ Գեղարքունիքի մարզ Գավառ Բոշնաղյան փողոց 3 նրբանցք տուն 14)

Պատասխանող ՀՀ ԿԱ ԱԳԿ պետական կոմիտեին
(ՀՀ քաղաք Երևան Արշակունյաց պողոտա 7 շենք )

Պատասխանող ԵԷԴ/0002/04/17 սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանին
(ՀՀ քաղաք Երևան Նոր Արեշի փողոց 44 տուն 39)

Ըստ Գևորգ Յուրիկի Հայրապետյանի և Գևորգ Յուրիկի Հայրապետյանի հայցի ընդդեմ ԵԷԴ/0002/04/17 սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյանի, Միքայել Ռամիկի Աբրահամյանի, Հովհաննես Ավետիքի Ղազարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ «Անշարժ գույքի աճուրդային առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 05-ին, ժամը 15:30-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`