Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/29433/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.02.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/29433/02/20 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Լիլիանա Իսախանովային
(ՀՀ քաղաք Երևան, Ա․Տիգրանյան փողոց 20 շենք 39 բնակարան)

Ըստ Լիլիանա Իսախանովայի՝ «Շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու ևդրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու» պահանջի մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 05-ին, ժամը 17:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր`(հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա) որպես դիմող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց դիմողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` +374 10 573444

Էլ. փոստ`