Թիվ ԳԴ4/000716/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.03.2021
Պատասխանող- <<Արտ Դեկոր>> ՍՊ ընկերությանը
/ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք.Սևան, Նալբանդյան փողոց, շենք 31/
<<Տնտեսական գործունեության իրականացման հետ կապված վեճերի լուծման կարգի մասին>> 1992 թվականի մարտի 20-ին Կիևում ստարագրված համաձայնագրի համաձայն` Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանը դիմել է ՀՀ իրավասու դատարան` ըստ <<Ռուսպլաստ>> ՍՊ ընկերության հայցի ընդդեմ <<Արտ-Դեկոր>> ՍՊ ընկերության` պարտքի բռնագանձման պահանջի մասին թիվ Ա40-59151/19-22-543 քաղաքացիական գործի շրջանակներում, փաստաթղթեր հանձնելու հանձնարարությամբ:
Տեղեկացնում եմ նաև, որ փաստաթղթերի հանձնումն իրականացնելու նպատակով, դատական նիստ է նշանակված 2021 թվականի մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (ք. Սևան Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`