Թիվ ԵԱՔԴ/0165/02/09 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
02.03.2021
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Գրիգոր Ջանիբեկի Հաջյանին
ՀՀ, ք. Երևան, Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբ., թիվ 119 տուն
ՌԴ, Կրասնոդարի երկրամաս, Տիխորեցկի շրջան,
Ֆաստովեցկայա ավան, Ֆաստավցու փողոց, տուն 71
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի՝ Աբրահամ Հարությունի Հաջյանի ընդդեմ Կարապետ Ջանիբեկի Հաջիյանի, Սամվել Ջանիբեկի Հաջիյանի և Գրիգոր Ջանիբեկի Հաջյանի՝ անշարժ գույքից իր կողմից փաստացի տիրապետվող բաժինն առանձնացնելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/0165/02/09 քաղաքացիական գործը:
Ծանուցվում եք այն մասին, որ թիվ ԵԱՔԴ/0165/02/09 քաղաքացիական գործով՝ դատաքննությունը կկայանա 2021 թվականի ապրիլի 08-ին ժամը 12:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա, դատական նիստերի թիվ 6 դահլիճ):
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ պարզաբանում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին:
Նույն օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Մ. Խորենացի 162 ա հասցեում:
Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան
Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա
Հեռ..` 00374 010 57-69-55
Էլ. փոստ`