Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԱՎԴ2/0962/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ԹԻՎ ԱՎԴ2/0962/02/20 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Սիրանուշ Սուրենի Ադիլխանյանին
Հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ,գ.Ազատաշեն, 1 փող., 21 տուն


Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Մատինյանի 03.06.2020թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ2/0962/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի <<ՖԻՆՔԱ>> ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲ ընկերության հայցադիմումն ընդդեմ Սիրանուշ Սուրենի Ադիլխանյանի, Մեսրոպ Պարգևի Ադիլխանյանի, Անդրանիկ Ադիլխանյանի, Անահիտ Ադիլխանյանի, Արայիկ Ադիլխանյանի` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարից պարտապանի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ, Արարատի մարզ,գ.Ազատաշեն, 1 փող., 21 տուն հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙայլ՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2021 թվականի հունիսի 10-ին, ժամը 10:40-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`