Թիվ ԵԴ/22208/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
03.03.2021
Թիվ ԵԴ/22208/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Հայցվորի ներկայացուցիչ՝ Մակար Եղիազարյանին
ք. Երևան, Սարյան 26/3
Պատասխանող՝ Վարդան Խեչյանին
/ք. Երևան, Եկմալյան 6շ., 2-րդ հարկ
Պատասխանողի ներկայացուցիչ՝ Սամվել Միրզոյանին
ք. Երևան, Ն. ադոնցի 6/1-303
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նիկոլաոս Գիաննակոպուլոսի ընդդեմ Վարդան Խեչյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 հասցեով):
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 12:00-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +347 010 33 95 96 / 114
Էլ. փոստ`