Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/42437/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/42437/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր



Պատասխանող՝ Սվետլանա Հովհաննիսյանին
ք. Երևան, Վաղարշյան 12շ. 5հարկ, 2գրասենյակ
Պատասխանողի ներկայացուցիչ՝ Գնել Նազարյանին
ք. Երևան, Վաղարշյան 12շ. 5հարկ, 2գրասենյակ

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ
նաև` Դատարան) դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Տիգրան Ղազարյանի ընդդեմ Սվետլանա Հովհաննիսյանի՝ ալիմենտի չափը փոփոխելու և բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 հասցեով):
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 18-ին, ժամը 11:10-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`