Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/17006/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/17006/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Սկզբնական հայցով հայցվոր հակընդդեմ
հայցով պատասխանող Լուսինե Վրեժի Մանուկյանին
(ՀՀ քաղաք Երևան Աջափնյակ Առաքելյան փողոց 9 տուն)

Սկզբնական հայցով հայցվոր հակընդդեմ
հայցով պատասխանող Մարիամ Մեսրոպի Մինասյանին
(ՀՀ քաղաք Երևան Աջափնյակ Առաքելյան փողոց 9 տուն)

Ըստ Մարիամ Մեսրոպի Մինասյանի, Լուսինե Վրեժի Մանուկյանի ընդդեմ Միսակ Աշոտի Մանուկյանի, Լիդա Աշոտի Մանուկյանի իրավահաջորդներ Ժորժիկ Համիկի Կարապետյանի և Արմեն Ժորժիկի Կարապետյանի՝ «Ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և բաժինն բնեղենով առանձնացնելու» և ըստ հակընդդեմ հայցի Միսակ Աշոտի Մանուկյանի ընդդեմ Ժորժիկ Համիկի Կարապետյանի և Արմեն Ժորժիկի Կարապետյանի, Մարիամ Մեսրոպի Մինասյանի, Լուսինե Վրեժի Մանուկյանի` «Միսակ Մանուկայնին Երևանի Առաքելյան փողոցի թիվ 9 հասցեի անշարժ գույքի 1/3-րդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և վիճելի գույքից նրան պատկանող 1/3-րդ բաժինը բնեղենով առանձնացնելու» պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի ապրիլի 08-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրվաիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես սկզբնական հայցով հայցվոր և հակընդդեմ հայցով պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա․ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`