Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/24987/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր

Նունե Նորիկի Սաղաթելյանին
ՀՀ, ք.Դիլիջան, Կալինինի 1-ին նրբ., տուն 24




ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Արմինե Վազգենի Մանուկյանի, Ռուզաննա Վազգենի Մանուկյանի և Գևորգ Վազգենի Մանուկյանի ընդդեմ պատասխանող ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Իրինա Ջոնիկի Ալավերդյանի՝ անշարժ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացնելու պահանջի մասին թիվ ԵԴ/24987/02/19 քաղաքացիական գործը:
Թիվ ԵԴ/24987/02/19 քաղաքացիական գործով Հայցվորները պահանջում են վերացնել 30.04.2012թ-ին 16102012 քրեական գործով Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Ավետիսյանի կողմից կայացված որոշմամբ կիրառված սահմանափակումը, այն է` Գևրոգ Վազգենի Մանուկյանի անվամբ գրանցված անշարժ գույքի, մասնավորապես հայցվորների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող ք.Երևան Ա.Բակունցի 2-րդ նրբանցք, 5 շենք թիվ 12 բնակարանի վրա դրված արգելանքը:
Պարզաբանում ենք, որ`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:
Նշվածի արդյունքում՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ կետը, պարզաբանում ենք, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են ներգրավվել գործին իրենց միջնորդության հիման վրա:

Միաժամանակ տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ/24987/02/19 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը կկայանա է 2021 թվականի ապրիլի 16-ին ժամը 15:00-ին Երևան քաղաքի տնդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե` ք.Երևան Խորենացի 162ա, նիստերի դահլիճ թիվ 6)



Դատավորի գործավար Էվելինա Փանոսյան

Հասցե` ՀՀ, ք,Երևան, Մովսես Խորենացու 162 ա

Հեռ..` 00374 010 57-69-55

Էլ. փոստ`