Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/16448/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/16448/02/19 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պատասխանող Գոհար Միրզաջանի Գրիգորյանին
(ՀՀ քաղաք Երևան Պոպովի փողոց 67)

Պատասխանող Եպրաքսիա Աշոտի Պողոսյանին
(ՀՀ Սյունիքի մարզ Գորայք Խ. Աբգարյան փողոց 23 տուն 1)

Ըստ Սեդրակ Նորիկի Բոյախչյանի, Մարինե Գևորգի Վարդանյանի, Լիանա Սեդրակի Բոյախչյանի և Արարաատ Սեդրակի Բոյախչյանի հայցի ընդդեմ Գոհար Միրզաջանի Գրիգորյանի և Եպրաքսիա Աշոտի Պողոսյանի՝ «Դադարեցնել Գոհար Միրզաջանի Գրիգորյանի և Եպրաքսիա Աշոտի Պողոսյանի վարձակալության իրավունքը քաղաք Երևան Անդրանիկի փողոց 121 շենքի 55 բնակարանի նկատմամբ, ճանաչելով Սեդրակ Նորիկի Բոյախչյանի, Մարինե Գևորգի Վարդանյանի, Լիանա Սեդրակի Բոյախչյանի, Արարաատ Սեդրակի Բոյախչյանի վարձակաալության իրավունքը քաղաք Երևան Անդրանիկի փողոց 121 շենքի 55 բնակարանի նկատմամբ: Հարգելի համարել իրավունքը քաղաք Երևան Անդրանիկի փողոց 121 շենքի 55 բնակարանի սեփականաշնորհման համար բաց թողնված ժամկետը և ճանաչել Սեդրակ Նորիկի Բոյախչյանի, Մարինե Գևորգի Վարդանյանի, Լիանա Սեդրակի Բոյախչյանի և Արարատ Սեդրակի Բոյախչյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան Անդրանիկի փողոց 121 շենքի 55 բնակարանի նկատմամբ» պահանջների մասին քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2021 թվականի մայիսի 17-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (հասցե ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա):
Դուք նշված օրը և ժամին Ձեր անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենքսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Ըստ հրավերի չներկայանալու հետևանքները.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, իսկ 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ, իսկ 3-րդ մասի համաձայն`դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162ա հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Ա.ԱՍԱՏՐՅԱՆ

Հասցե` ՀՀ քաղաք Երևան Մովսես Խորենացու փողոց 162 ա

Հեռ..` 010-57-34-44

Էլ. փոստ`