Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/5400/02/19 քաղաքացիական գործով պատասխանող Դավիթ Վաչենի Միսկարյանին ուղղված դատական ծանուցագիր

04.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


ԴԱՎԻԹ ՎԱՉԵՆԻ ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Կ. Դեմիրճյան, 5/15/


ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Աննա Ռաֆիկի Պետրոսյանի ընդդեմ Դավիթ Վաչենի Միսկարյանի` ամուսնալուծության, երեխաների բնակության վայրը որոշելու և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին և ըստ հակընդդեմ հայցի Դավիթ Վաչենի Միսկարյանի ընդդեմ Աննա Ռաֆիկի Պետրոսյանի՝ երեխաների հետ տեսակցության /շփման/ կարգ սահմանելու պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2021 թվականի մայիսի 05-ին, ժամը 11:00-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես սկզբնական հայցով պատասխանող և հակընդդեմ հայցվոր անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`