Դատական ծանուցագիր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/15577/02/20 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
04.03.2021
Սաթենիկ Բաղդասարյանին
/ ՀՀ, ք.Սևան, Կոմիսարների 67 տուն/
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.02.2021 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԴ/15577/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի «Կոնվերս բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ «Համլետ Գագիկի Ավագյան» անհատ ձեռնարկատիրոջ, Կարեն Ղազարյանի, Սաթենիկ Բաղդասարյանի՝ գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2020 թվականի վճռի դեմ «Կոնվերս բանկ» ՓԲԸ ներկայացուցիչ Ա.Ղազարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Սաթենիկ Բաղդասարյանի գտնվելու վայրը ՀՀ, ք.Սևան, Կոմիսարների 67 տուն հասցեն է, սակայն փաստացի գտնվելու վայրն անհայտ է:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (321):
Դատավորի օգնական` Նանո Պապոյան
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` 374 10 448408 321
Էլ. փոստ`