Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Գործ թիվ ԵԱԴԴ/4561/02/17

05.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/4561/02/17





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

03.03.2021թ. ք. Երևան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գ.Թորոսյանի, քննության առնելով ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սարգիս Ալեքսանյանի, Լյուդմիլա Առաքելյանի՝ բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից Ս.Ալեքսանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Ս.Ալեքսանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, թիվ ԵԱԴԴ/4561/02/17 քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում թիվ ԵԱԴԴ/4561/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սարգիս Ալեքսանյանի, Լյուդմիլա Առաքելյանի՝ բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից Ս.Ալեքսանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Ս.Ալեքսանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 11.11.2020 թվականի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն և թիվ ԵԱԴԴ/4561/02/17 քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
25.02.2021 թվականին ստացվել է ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կատարած դատաշինարարատեխնիկական և ապրանքա-գիտական փորձաքննության 24.02.2021 թվականի թիվ 20-0152Ք «Փորձագետի եզրակացություն»-ը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 01.03.2021 թվականին:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Դատարանը գտնում է, որ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարված դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննության 24.02.2021 թվականի թիվ 20-0152Ք «Փորձագետի եզրակացությամբ» վերացել է սույն գործի վարույթի կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքը, ուստի թիվ ԵԱԴԴ/4561/02/17 քաղաքացիական գործի կասեցված վարույթը պետք է վերսկսել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-108-րդ, 144-144.1-ին հոդվածներով՝ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության ընդդեմ Սարգիս Ալեքսանյանի, Լյուդմիլա Առաքելյանի՝ բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրա-քանչյուրի բաժինը որոշելու, դրանից Ս.Ալեքսանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, իսկ ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից Ս.Ալեքսանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին, թիվ ԵԱԴԴ/4561/02/17 քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործի քննությունը նշանակել 2021 թվականի հունիսի 08-ին ժամը 15:50-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ըդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40, դահլիճ 5):
Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 010 33 95 96 / 114

Էլ. փոստ`