Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԹՈՒԼՍ ԹԱՈՒՆ» ՍՊԸ /քաղաք Երևան, Ն. Տիգրանյան 27/

05.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված




Տեղեկացվում է, որ 2020 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի (դատավոր՝ Գարիկ Ավագյան) վարույթ է ընդունվել «ԹՈՒԼՍ ԹԱՈՒՆ» ՍՊ ընկերությանը(ՀՎՀՀ 03309073, հաշվառման համարը՝ 80.110.00948, գրանցման ամսաթիվը՝ 04.08.2005թ., քաղաք Երևան, Ն. Տիգրանյան 27) սնանկ ճանաչելու պահանջի մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիմումը:
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի 13.07.2020թ-ի որոշմամբ «ԹՈՒԼՍ ԹԱՈՒՆ» ՍՊ ընկերության, ընկերության տնօրենի, գույքի, ինչպես նաև հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
ՀՀ սնանկության դատարանը 2021 թվականի մարտի 05-ին որոշում է կայացրել թիվ ՍնԴ/1514/04/20 սնանկության գործի վարույթը պարզեցված ընթացակարգով շարունակելու մասին:
Միաժամանակ տեղեկացվում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 103-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Եթե ծանուցումն ուղարկելուց հետո` 9 օրվա ընթացքում, պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա վիճարկելու ժամկետն ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին` սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հատկանիշների առկայության դեպքում:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ

Հասցե` ք․ Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +37410741850

Էլ. փոստ`