Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/44992/02/19 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

05.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Թիվ ԵԴ/44992/02/19 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող` Կլարա Սահակի Աբրահամյանին
/ ք. Երևան, Խորհուրդների փ. տուն 19 /

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/44992/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Քրիստինե Յուրիկի Մանուկյանի և Դավիթ Գագիկի Ավետիսյանի / օրինական ներկայացուցիչ Քրիստինե Յուրիկի Մանուկյան / ընդդեմ Կլարա Սահակի Աբրահամյանի, Ստելլա Փարսադանի Գևորգյանի, Աննա Էդուարդի Սիմոնյանի, Ռաֆայել Գագիկի Ավետիսյանի, ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ՀՀ կադաստրի կոմիտեի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու և սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին:

Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատական նիստը նշանակված է 10.05.2021 թվականին, ժամը 14:00-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում՝ ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում, թիվ 3 դատական նիստերի դահլիճում:

Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:

Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու 162 ա

Հեռ..` +374 10 57-67-84

Էլ. փոստ`