Թիվ ԱՎԴ/0144/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.03.2021
Թիվ ԱՎԴ/0144/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Ղազար Ղազարյանին
Ծանուցվող անձի հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, գ.Մրգանուշ
ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս.Մատինյան) 14.05.2019թ.-ի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԱՎԴ/0144/02/08 քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ ԿԱ Մաքսային պետական կոմիտեի ընդդեմ Սամվել, Վաչագան, Լենա, Ղազար Ղազարյանների, Վիոլետա Մինասյանի` բաժնեմասն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2021 թվականի մայիսի 27-ին, ժամը 10:40-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (հասցեն` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Անհրաժեշտ է նշանակված օրը և ժամին ներկայանալ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ դատական նիստին չներկայանալու դեպքում Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի:
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`