ԹԻՎ ԱՎԴ/2932/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
09.03.2021
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԹԻՎ ԱՎԴ/2932/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
Պատասխանող՝ Արփինե Ղուշյանին
Հասցեն՝ ՀՀ Արարատի մարզ,գ. Ազատավան, Սևակի 17
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում թիվ ԱՎԴ/2932/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկ Իշխանի Ղուշյանի ընդդեմ Արփիկ, Արփինե, Սարգիս,Իշխան Ղուշյանների և Կիմա Գրիգորյանի՝ ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքից պարտապանի բաժինն որոշելու և այն բնեղենով առանձնացնելու, հրապարակային սակարկությունների միջոցով գույքը օտարելու թույլլտվության պահանջի մասին:
Դատարանի կողմից դատավարական փաստաթղթերն ուղարկվել են Ձեզ ՝ ՀՀ Արարատի մարզ,գ. Ազատավան, Սևակի 17 հասցեով, ուղարկված ծանուցումը հետ է վերադարձվել դատարան` ՙբացակա՚ նշումով:
Հայտնվում է, որ ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2021 թվականի մարտի 25-ին, ժամը 10:20-ին, դատարանի Արտաշատ քաղաքի նստավայրում (ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19, թիվ 2 դատական նիստերի դահլիճ):
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ ՙՀայցադիմումը վարույթ ընդունելու մասին՚ որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19):
Ի գիտություն.
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք.Արտաշատ, Շահումյան 19
Հեռ..` +37423522387
Էլ. փոստ`