Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0269/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Կարինե Գրիգորի Աբոյանին ուղղված դատական ծանուցագիր

10.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԿԱՐԻՆԵ ԳՐԻՈԳՐԻ ԱԲՈՅԱՆԻՆ
/Հասցե`ք. Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 3, 68շ., 10բն./

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Արդշինբանկ» ՓԲ ընկերության ընդդեմ Կարինե Գրիգորի Աբոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
2021 թվականի փետրվարի 12-ին նշանակված նախնական դատական նիստը Ձեր չներկայանալու պատճառով անց է կացվել Ձեր բացակայությամբ:
Նախնական դատական նիստի ժամանակ, ապացուցման բաշխման կանոններին համապատասխան, դատարանի կողմից Հայցվոր կողմի վրա է դրվել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը`
- Այն, որ կողմերի միջև 31.08.2011 թվականին կնքված է եղել վարկային պայմանագիր, որը երկարաձգվել է մինչև 03.08.2016 թվականը և Հայցվոր ընկերության կողմից Պատասխանողին տրամադրվել է 60,000 ՀՀ դրամի չափով վարկ:
- Այն, որ Պատասխանողը պատշաճ կերպով չի կատարել իր վարկային պարտավորությունները Հայցվոր ընկերության նկատմամբ և 2017 թվականի հուլիսի 25-ի դրությամբ ունի 147,114.50 ՀՀ դրամի չափով վարկային պարտավորություն:
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանվել մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2021 թվականի մայիսի 06-ին, ժամը 12:45-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն` գործը քննության կառնվի Ձեր բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`