Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0840/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Կարինե Սաշիկի Խառատյանին ուղղված դատական ծանուցագիր

10.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԿԱՐԻՆԵ ՍԱՇԻԿԻ ԽԱՌԱՏՅԱՆԻՆ
/Հասցե` Լոռու մարզ, գ. Բազում, Սիվաշական ավան, 7շ., 41բն./

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յուքոմ» ՍՊ ընկերության ընդդեմ Ձեզ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
2021 թվականի փետրվարի 12-ին նշանակված նախնական դատական նիստը Ձեր չներկայանալու պատճառով անց է կացվել Ձեր բացակայությամբ:
Նախնական դատական նիստի ժամանակ, ապացուցման բաշխման կանոններին համապատասխան, դատարանի կողմից Հայցվոր կողմի վրա է դրվել հետևյալ փաստերի ապացուցման պարտականությունը`
- Այն, որ կողմերի միջև 30.05.2012 թվականին կնքվել է բաժանորդային պայմանագիր և Հայցվոր ընկերության կողմից Պատասխանողին մատուցվել է ծառայություններ:
- Այն, որ Պատասխանողը 2015 թվականի հունվարի 08-ի դրությամբ ունի 49,869 ՀՀ դրամի չափով պարտավորություն Հայցվոր ընկերության նկատմամբ:
Գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետ է սահմանվել մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործի նախնական դատական նիստը հետաձգվել և վերանշանակվել է 2021 թվականի մայիսի 06-ին, ժամը 12:10-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում /հասցե՝ ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1/:
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված կարգի համաձայն` գործը քննության կառնվի Ձեր բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 2 22 03

Էլ. փոստ`