Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ/3980/02/20 քաղաքացիական գործով քաղաքացուն մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին ծանուցում:

10.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մաս

Նարեկ Կարենի Բորյանին
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արզնի, 5 փող., 73 տուն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

քաղաքացիական գործ թիվ ԿԴ/1544/02/21

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2021 թվականի մարտի 02-ին Հրազդան քաղաքում
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Ա. Դունամալյանը, քննարկելով Ռուզաննա Զավենի Առաքելյանի կողմից ներկայացված՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին դիմումը վարույթ ընդունելու հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց

(I). Ռուզաննա Զավենի Առաքելյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ 08.09.2000 թվականին ծնված Նարեկ Կարենի Բորյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին:
Ներկայացված դիմումը 2021 թվականի փետրվարի 16-ին մակագրվել է դատավոր Ա. Դունամալյանին, իսկ դիմումը և դրան կից փաստաթղթերը հանձնվել են դատավորի աշխատակազմին՝ 2021 թվականի փետրվարի 19-ին:
Ուսումնասիրելով դիմումը և կից փաստաթղթերը՝ Դատարանը գտնում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ և առկա չեն նույն օրենսգրքի 126-րդ, 127-րդ և 257-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
(II). Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 199-րդ և 200-րդ հոդվածներով՝

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Ռուզաննա Զավենի Առաքելյանի դիմումը՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ:
2. Քաղաքացիական գործով հրավիրել դատական նիստ 2021 թվականի մարտի 23-ին, ժամը 15:50-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդան քաղաքի նստավայրում (հասցե՝ ք. Հրազդան, Միկրոշրջան թաղամաս, փող. 1/1, դահլիճ՝ համար 2 ):
3. Որոշումն օրենքով սահմանված կարգով ուղարկել դիմողին:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա. ԴՈՒՆԱՄԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., 13 փող., 1/1

Հեռ..` +374-223-2-16-34

Էլ. փոստ`