Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/0501/05/14 վարչական գործով դատական ծանուցագիր

10.03.2021

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության 63-րդ հոդվածի համաձայն

Հասցեատեր՝ Դավիթ Հարությունյան
(հասցե` ՀՀ, ք.Երևան, Վ.Վաղարշյան, 26 շենք, բն.21
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից վարչական գործով ըստ հայցի Ռուզաննա Մանթաշյանի և Իսկուհի Ավագյանի ընդդեմ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի /երրորդ անձինք՝ «ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն, Դավիթ Հրաչյայի Հարությունյան/՝ Սեյրան Մանթաշյանի, Ռուզաննա Մանթաշյանի, Իսկուհի Ավագյանի և «Պրոմեթեյ բանկ» ՍՊ ընկերության միջև 04.05.2011թ.-ին կնքված թիվ 112, 02.04.2012թ.-ին կնքված թիվ 44, 27.06.2012թ.-ին կնքված թիվ 99, 17.12.2012թ.-ին կնքված թիվ Ա-09, 05.03.2013թ.-ին կնքված թիվ Ա-09 գրավի պայմանագրերի հիման վրա «Պրոմեթեյ բանկ» ՍՊ ընկերության գրավի իրավունքների պետական գրանցումները ոչ իրավաչափ ճանաչելու և նույն պայմանագրերի հիման վրա ք.Երևան, Միկոյան խճուղի 7 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված «Պրոմեթեյ բանկ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատական նիստը տեղի կունենա`2021 թվականի մարտի 18-ին, ժամը 10:55 րոպեին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 9:
(Ուստի խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 201093

Էլ. փոստ`